Նոր տվյալներ երկրաշարժի հետևանքների մասին. կոտրվածքներով հիվանդանոց է դիմել 2 քաղաքացի

ԱԻՆ-ը պետք է գնահատի Հոգեկան առողջության հանրապետական կենտրոնի շենքի վթարայնության աստիճանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների մասին։ Նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի:

Երևանի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Գրանցված ցնցումների հետևանքով նաև քարաթափում է տեղի ունեցել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության հանրապետական կենտրոնում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը»,- նշված է գրառման մեջ։

Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:

Հիշեցնենք, որ Երևանի մոտ երկրաշարժ էր գրանցվել նաև փետրվարի 13-ին, ժ. 15.29-ին՝ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ինչից է առաջանում երկրաշարժը

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25 մարդ դիմել է բուժօգնության, նրանցից միայն մի հղի կնոջ են հոսպիտալացրել։