Նավալնին, կորոնավիրուսն ու ոչ միայն. Պուտինը մի շարք հարցերի մասին է խոսել

ՌԴ ղեկավարը հավաստիացրել է, որ մտադիր չէ արհեստականորեն սահմանափակել արևմտյան ինտերնետ կորպորացիաների աշխատանքը երկրում, սակայն չի բացառել նման արգելքը, «երբ թշնամական գործողություններ ձեռնարկվեն»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նկատմամբ արևմուտքի հետևողականորեն վարած «զսպման քաղաքականությունը» պայմանավորված է նրանով, որ Մոսկվան ուժեղանում է։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպում հեռարձակվել է «Ռոսիա 24»-ի եթերում։

Համակարգը քայքայվում է․ Պուտինը` փոփոխությունների ու նոր մարտահրավերների մասին

Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ այդ քաղաքականության մեջ ընդդիմադիրները կամ պոտենցիալ հակառակորդները հենվում են երկրի ներսում եղած «շատ հավակնոտ, իշխանամետ մարդկանց վրա»: Նրա խոսքով՝ դրանում ոչ մի նոր բան չկա, քանի որ միշտ կգտնվեն հավակնություններ ունեցող մարդիկ, որոնք ցանկանում են ավելի շատ գումար վաստակել, հասնել իշխանության։

Խոսելով բողոքի ակցիաների մասին, որոնց ամբողջ Ռուսաստանում հազարավոր մարդիկ են մասնակցել, Պուտինն ընդգծել է, որ հարցը Նավալնին չէ։

«Մարդիկ բողոքի դուրս են եկել ոչ թե այդ անձի պատճառով»,- նշել է նա։ Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ մարդիկ ավելի վատ են սկսել ապրել։ Նախագահը բնակչության դժգոհության մի քանի պատճառներ է թվարկել՝ սոցիալական խնդիրները, եկամուտների նվազումը, հոգնածությունը, կուտակված լարվածությունը և այլ խնդիրներ, որ առաջացել են համաճարակի հետևանքով:

«Ինչ էլ որ լինի՝ համավարակ է, համավարակ չէ, ահա ավելի վատ են սկսել ապրել... Ո՞վ է մեղավոր։ Ղեկավարությունը։ Դե, այսպիսին է ղեկավարությանը բաժինը, ու այստեղ էլ ոչինչ չես կարող անել...»,- շեշտել է ՌԴ առաջնորդը։

«Ակցիաները բազմամարդ չեն, շատերն ընտրում են Պուտինին». Պեսկով

Նա վստահ է, որ Ռուսաստանը բազմաթիվ երկրների հետ համեմատությամբ ավելի լավ է հաղթահարում համավարակը եւ օբյեկտիվ ցուցանիշ է ներկայացրել ՝ հիվանդացածների թիվը հարյուր հազար բնակչության հաշվով Ռուսաստանում միջինը 12 մարդ է, արևմուտքում՝ 45:

Բացի ռուս գիտնականների կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից, որի արդյունավետությունն արդեն ճանաչվում է ԱՀԿ-ի և ԵՄ-ի մակարդակով, Պուտինը նշել է ևս մի քանի ցուցանիշներ, որոնք վկայում են COVID 19-ի պայքարում երկրի հաջողությունների մասին:

Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին. Պուտին

«Մեր երկրում անհատական պաշտպանության միջոցները 20 անգամ ավելի շատ են արտադրվում, քան համավարակի սկզբում։ Ամբողջ առողջապահական համակարգի, արդյունաբերության մոբիլիզացումն ապացուցեց, որ այն պարզապես անհամեմատելի ավելի ուժեղ է, քան եվրոպական երկրներում և Միացյալ Նահանգներում։ Այնտեղ պարզապես տապալում է»,- նշել է Պուտինը։

Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև Ռուսաստանի տարածքում արնաևմտյան ինտերնետ հսկաների գործունեության հնարավոր արգելքի մասին, սակայն ՌԴ ղեկավարը հավաստիացրել է, որ բոլորովին մտադիր չէ արհեստականորեն սահմանափակել արտասահմանյան ինտերնետ-կորպորացիաների աշխատանքը, սակայն չի բացառել նման արգելքը, «երբ թշնամական գործողություններ ձեռնարկվեն»։