Ինչպես տնային պայմաններում պարզել` մեղրը բնական է, թե ոչ

Բնական մեղրն աշխարհի ամենաօգտակար մթերքներից է։ Իսկ ինչպե՞ս տարբերել այն արհեստականից։ Sputnik Արմենիան ներկայացնում է տնային պայմաններում մեղրը ստուգելու ճիշտ մեթոդները։
Sputnik

 

Մեղրի անհավանական օգտակարության մասին շատ է խոսվում (իսկ ավելի մանրամասն այդ մասին կարելի է կարդալ այստեղ)։ Սակայն այն օգտակար է միայն այն դեպքում, եթե հարյուր տոկոսով բնական է։

Շատ արտադրողներ և մեղվաբույծներ, ձգտելով ավելացնել մեղրի զանգվածը, դրա մեջ զանազան սուբստանցիաներ են ավելացնում։

Ամենատարածված հավելանյութերից մեկը շաքարաջուրն է։ Այն ոչ միայն ավելացնում է զանգվածը, այլև քաղցրություն է հաղորդում չհասած մեղրին։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

Մեղրի հետ կարող են խառնել նաև այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են օսլան, օսլայի մաթը (պատոկա), ճակնդեղի մաթը։ Հաճախ մեղրի բաղադրության մեջ կարելի է հայտնաբերել սախարոզա կամ փոխակերպված շաքար։

Չհասած մեղր

Նեկտարը հավաքելուց հետո մեղուները բարդ շաքարները քայքայում-վերածում են պարզերի, հագեցնում են ֆերմենտներով և գոլորշիացնում խոնավության մի մասը։ Այնուհետև «կնքում» են այն մեղրաբջիջներում, որտեղ մեղրը հասունանում է և ավելի շատ ջուր կորցնում։ Դրա համար այն պետք է փակ պահել առնվազն մեկ ամիս։

Անբարեխիղճ մեղվապահները շատ վաճառքի ունենալու համար մեղրը փեթակներից հանում են դեռ հասունանալուց առաջ։ Այդ ժամանակ մեղրը պակաս անուշաբույր ու պակաս համեղ է, բուժական հատկություններ չունի։ Դրա մեջ խոնավությունը չափազանց շատ է, ուստի երկար պահելու դեպքում բաժանվում է խիտ ներքևի շերտի և ավելի նոսր վերին շերտի։ Չհասած մեղրը արագ թթվում է՝ խմորման առանձնահատուկ հոտով և գազի պղպջակներով։

Ինչպես ստուգել մեղրի հասունությունը

Այս օգտակար մթերքի հասունությունը ստուգելու համար հարկավոր է տասը րոպեով մի կտոր փափուկ հաց ընկղմել դրա մեջ։ Որակյալ մեղրը կներծծի խոնավությունը և հացը կչորանա, իսկ չհասած մեղրի մեջ՝ ավելի կփափկի։

Մի փոքր մեղր կաթեցրեք թղթի կտորի վրա (թերթի կամ զուգարանի թղթի)․ թուղթը պետք է չոր մնա։ Եթե մեղրը տարածվում է և խոնավ հետք թողնում, նշանակում է՝ դրա մեջ ջուր կա։

Ներկայացնում ենք նաև շատերի կողմից սիրված այս քաղցրավենիքի բնական լինելը տնային պայմաններում ստուգելու մի քանի եղանակ։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Ծորո՞ւն է, թե՞ ոչ

Բնական մեղրը ոչ մի դեպքում չպետք է ջրիկ լինի։ Տաքացրեք մեղրը մոտ 20 աստիճան՝ գդալով խառնելով։ Այնուհետև հանեք գդալը և սկսեք այն պտտել՝ եթե  մեղրը նորմալ խտություն ունի, ապա պետք է փաթաթվի գդալի վրա, ոչ թե ներքև հոսի։ Այնուհետև նայեք, թե ինչպես է մեղրը հետ հոսում տարրայի մեջ՝ այն պետք է դանդաղ հոսի՝ մակերևույթին «բլրակ» և պղպջակներ առաջացնելով։

Ստուգում յոդով

Մեղրի մեջ խառնուրդներ հայտնաբերելու համար կարելի է պարզագույն փորձ անել։ Մի փոքր մեղրը նոսրացրեք ջրով և մի կաթիլ յոդ ավելացրեք։ Եթե հեղուկը կապտում է, ապա մեղրի հետ օսլա կամ ալյուր են խառնել։

Ստուգում քացախի էսենցիայով

Ծոմապահությունը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ. գիտնականները փորձեր են անում

Այս դեպքում նույնպես պետք է տաք ջրով մեղրի լուծույթ պատրաստել։ Եթե քացախի էսենցիա ավելացնելու դեպքում լուծույթը սկսում է թշշալ, ուրեմն այն կավիճ է պարունակում։

Ստուգում լյապիսի մատիտով

Հաջորդ փորձի համար պետք կլինի լյապիսի մատիտ։ Մեղրի 5-10 տոկոսանոց լուծույթ պատրաստեք և մատիտի ծայրը սուզեք մեջը։ Եթե սպիտակ նստվածք առաջանա, ուրեմն մեղրի մեջ շաքար են ավելացրել։

Ստուգում մետաղալարով

Վերցրեք չժանգոտվող պողպատից մետաղալար, այրեք կրակի  վրա (կարող եք սովորական կրակայրիչ օգտագործել) ու այն մեղրի մեջ մտցրեք: Եթե մետաղալարին կպչուն զանգված կպնի է, ուրեմն մեղրը կեղծ է: Եթե մեղրը բնական է, մետաղալարը մաքուր կմնան։ Կարելի է փորձել այրել մեղրը: Մաքուր մեղրը չի այրվի։ Կեղծ մեղրը կարող է փոխել գույնը, օրինակ, դառնալ շագանակագույն, հալվել, կարամելի կամ քիմիական հոտ արձակել։

Ինչպես ճիշտ պահպանել մեղրը

Կարևոր է հիշել, որ մեղրը չի կարելի պահել մետաղական ամանի մեջ: Բանն այն է, որ մեղրում պարունակվող թթուները կարող են օքսիդանալ ու հանգեցնել նրան, որ արժեքավոր մթերքը կկորցնի իր օգտակար հատկությունների մի մասն ու նույնիսկ դառնա թունավոր:

Գիտնականները պարզել են` որ հայացքից են սիրահարվում կանայք

Ի դեպ, ժամանակի ընթացքում մեղրն անպայման դառնում է խիտ և պղտոր, եթե ամռանը ձեռք բերված մեղրը մնացել է հեղուկ ու թափանցիկ մինչև ձմեռ, ապա այն բնական չէ:

Նաև հաշվի առեք, որ եթե մեղրը խտացել է ներքևի մասից, իսկ վերևում մնացել է հեղուկ, դա նշանակում է, որ այն դեռ չհասունացած են հավաքել, նման մեղր կարող է պահվել ընդամենը մի քանի ամիս:

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել

Մեղրով թեյ պատրաստելիս ոչ մի դեպքում չի կարելի այն ավելացնել եռացող ջրի մեջ։ Արդեն 60 աստիճանի դեպքում մեղրի կառուցվածքը քայքայվում է, և այն կորցնում է իր հատկությունները: