Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված մեքենային. վարորդը հիվանդանոցում է

Գնացքի հետ բախման հետևանքով Toyota camry մակնիշի մեքենան մոտ 15 մ հեռու է շպրտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 13-ին, ժամը 13։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ հատվածում, Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերը հատած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։ Ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Օգսեն Խառատյանը։ Գնացքի հետ բախման հետևանքով Toyota-ն մոտ 15 մ հեռու է շպրտվել։

Գարեգին Բ–ն վթարի չի ենթարկվել․ Մայր աթոռը հերքում է լուրը

Դեպքի վայրի ժամանած շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպտալացրել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նյութեր են նախապատրաստվում։