ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Արցախցի ֆուտբոլիստներն ընկերական հանդիպում են անցկացրել ռուս խաղաղապահների հետ։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Ընկերական խաղն անցկացվեց մայրաքաղաքային մարզադաշտում։
Արցախցի ֆուտբոլիստները «Երազանք» թիմի կազմում 5:1 հաշվով հաղթեցին խաղաղապահներին։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են