Ավտովթար Լոռիում. 22-ամյա վարորդը տեղում մահացել է, վիրավորների թվում անչափահաս կա

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորները Գյումրի քաղաքի բնակիչներ են։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:30-ի սահմաններում՝ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ-ին։

Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

22-ամյա Արամ Միլիտոսյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Ավտոմեքենենան բախվել է էլեկտրասյանը, տապալել այն, ապա մի քանի անգամ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել բնակչի տնամերձ հողամասում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Ավտովթարի պահին մեքենայում ուղևորներ են եղել։ Ըստ տեղեկությունների՝ 21-ամյա Գոռ Հակոբյանն ու 15-ամյա Վաչագան Հակոբյանը տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Նրանց առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Նախնական տվյալներով՝ վարորդն ու ուղևորները Գյումրիի բնակիչներ են։

Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում։