ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. «Խենթ» մականունով հայազգի բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը հաղթել է մեքսիկացի Էնրիկե Բերնաչեին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած մենամարտում։ Տեղեկությունը հայտնում է vringe.com-ը։
10-ռաունդանոց մենամարտում Հովհաննիսյանը ժամանակից շուտ առավելության հասավ մեքսիկացու նկատմամբ։ Թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի 32-ամյա բռնցքամարտիկը 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Սա Հովհաննիսյանը արդեն 19-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։
Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակը նվիրեց հայ զինվորներին. տեսանյութ
Ազատ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Մարտ վարելու իր տեխնիկայի համար Հովհաննիսյանին տվել են «խենթ» մականունը: Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը 2017 թվականին դարձել է «WBC Continental Americas Super Bantamweight»-ի տիտղոսակիր։