«Թռչում ենք դեպի Արարատ»․ Սուպեր Ժորիկը Սահակյանցի ոճով նոր տեսահոլովակ է ներկայացրել

Նոր տեսահոլովակում Սուպեր Ժորիկը երեկույթի ժամանակ տարվում է հիասքանչ ջրահարսով և հայտնվում ռուսական շոու բիզնեսի ստորջրյա կախարդական աշխարհում։ Այս աշխատանքը կարելի է «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» հայտնի անիմացիոն ֆիլմի սիքվել համարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ Սուպեր Ժորիկը, որը հայտնի է իր հումորային հիթերով, նոր տեսահոլովակ է ներկայացրել Ռոբերտ Սահակյանցի հայտնի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմի մոտիվներով։

Տեսահոլովակը, որը նկարահանվել է ռեժիսորներ Դավիթ և Հայկ Սահակյանցների «Սահակյանց անիմացիոն ստուդիայում», YouTube-ում է հայտնվել փետրվարի 12-ին։ Նկարիչը Էռնեստ Մուրադյանն է։

«Լեգենդար երգիչ և շոումեն Սուպեր Ժորիկի երրորդ, հոբելյանական «Չաո՜, չաո՜» տեսահոլովակը։ Սուպեր Ժորիկը զբոսանավի վրա երեկույթի ժամանակ տարվում է հիասքանչ ջրահարսով և հայտնվում ռուսական շոու բիզնեսի ստորջրյա կախարդական աշխարհում»,-նկարագրության մեջ գրել է Գալուստյանը։

Տեսահոլովակում օգտագործվել են բազմաթիվ աստղերի կերպարներ, այդ թվում՝ Գարիկ Մարտիրոսյանի, Տարզանի, Տիմատիի և Յուրի Դուդի։

Հա՞յ, իտալացի՞, թե՞ չինացի․ Միխայիլ Գալուստյանը պարզել է իր իսկական ազգությունը

«Միխայիլ, ես այնքան տխուր էի։ Տրամադրությունս բարձրացրիք։ Արդեն մի քանի անգամ եմ նայում տեսահոլովակը։ Ես ձեզ սիրում եմ։ Որովհետև այդքան զվարճալի եք։ Շատ լավն եք», «Միշա, ընտիր ես։ Շարունակիր այդ ոգով», «Ցնդելու բան է, ընտիր։ Սուպեր». օգտատերերն այսպիսի մեկնաբանություններ գրել տեսահոլովակի տակ։

«Սուպեր Ժորիկ, բռնվի՛ր». պատանի հայ հումորիստը «ձեռնոց է նետում» Միխայիլ Գալուստյանին

Հիշեցնենք, որ Գալուստյանը ճանաչում ձեռք բերեց ՈւՀԱ-ում խաղալու տարիներին, նա այն ժամանակ Սոչիի «Արևից հոգնածները» թիմի կապիտանն էր։ Բացի այդ, նա նկարահանվել է «Թեթևաբարո տատիկը», «Վատ բնավորությամբ նվերը» և այլ ֆիլմերում։ Այսօր Գալուստյանի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։

Միխայիլ Գալուստյանը հրապարակել է «Золото» հիթի «դասական» տարբերակը. տեսանյութ