Օպերայի բակում ոստիկանը «հարձակվել» է Կադաստրի կոմիտեի նախկին նախագահի վրա. տեսանյութ

Պարզվում է`երեխաներին արձանների պատվանդանների վրա չի կարելի բարձրանալ, բայց պապիկներին կարելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է Ազատության հրապարակում իր և ոստիկանության ծառայողի միջև տեղի ունեցած վիճաբանությունից մի հատված։

Ոստիկանները ծեծում են տղամարդուն. աղմկահարույց տեսանյութի մանրամասները

«Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։ Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական»,– տեսագրությանը կից գրել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` խնդիրը ոստիկանի հետ ծագել է այն բանի պատճառով, որ երեխաները բարձրացել են Ազատության հրապարակում տեղադրված արձաններից մեկի պատվանդանի վրա։

«Պարզվում է`օպերայի հրապարակի արձանների վրա չի կարելի բարձրանալ, բայց դա չի կարեւորը։ Կարեւորն այս էակի պահվածքն է»,– ավելացրել է Պետրոսյանը։

Տարօրինակ պատահականությամբ երեկ Ազատության հրապարակի նույն արձանի պատվանդանին բարձրացել էր այդ նույն երեխաների պապիկը, բայց ոստիկանությունը դա հասարակական կարգի խախտում չէր որակել։

Հիշեցնենք` փետրվարի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմության միանական թեկնածու Վազգեն Մանուկյանը և հանրահավաքի այլ բանախոսներ ելույթ էին ունենում արձանի պատվանդանից։ Իսկ Վազգեն Մանուկյանը Սարհատ Պետրոսյանի աներն է` նրա փոքրիկների պապիկը։

Տղամարդկանց ծեծել են ՃՈ տեսուչները. ՀՔԾ–ն հրապարակել է նրանց անունները