Գարեգին Բ–ն վթարի չի ենթարկվել․ Մայր աթոռը հերքում է լուրը

Տեղեկություն էր տարածվել, որ կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ վթարի է ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի՝ վթարի ենթարկվելու մասին լուրը կեղծ է։

«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն հայոց կաթողիկոսն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում»,– նշված է հաղորդագրությունում։

Ըստ տարածված լուրի` կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ վթարի էզ ենթարկվել Երևան-Էջմիածին մայրուղում։