Խարույկները վառում են եկեղեցու կանթեղների կրակով. ի՞նչ խորհուրդ ունի Տեառնընդառաջը

Աստվածահայտնության տոնից 40 օր հետո Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը (Տրնդեզ) կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին:

Խարույկները վառում են եկեղեցու կանթեղների կրակով. ի՞նչ խորհուրդ ունի Տեառնընդառաջը

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էր սրբագործման 40 օրը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր տաճար, զոհ մատուցում իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես էլ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ»։

Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:

Խարույկները վառում են եկեղեցու կանթեղների կրակով. ի՞նչ խորհուրդ ունի Տեառնընդառաջը

Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Իսկ փետրվարի 14-ին՝ բուն Տեառնընդառաջի օրը, բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

Հեթանոսական ավանդույթներ

Տրնդեզի ակունքները տանում են դեպի հեթանոսություն, երբ կրակի պաշտամունք կար, և տոնակատարությունը նվիրված էր Միհր Աստծուն։ Տոնակատարության իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր` կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։

Խարույկները վառում են եկեղեցու կանթեղների կրակով. ի՞նչ խորհուրդ ունի Տեառնընդառաջը

Տոնակատարության գլխավոր մասնակիցները երիտասարդ տղաներն ու աղջիկներն են, նորապսակները կամ նրանք, ովքեր նոր են պատրաստվում ամուսնանալ։ Տոնի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով ցատկում են երիտասարդները։ Համարվում է, որ ցատկելու ժամանակ չի կարելի ձեռքերը բաց թողնել, որպեսզի միությունն ամուր լինի։ Մինչ երիտասարդ տղաներն ու աղջիկները ցատկում են, մեծերը նրանց վրա ցորենի ու կանեփի սերմ են լցնում։ Հնում հավատում էին, որ ծիսակատարության ժամանակ խարույկը նորացման, նոր կյանքի էներգիա է ստանում։

Երիտասարդներից հետո խարույկի վրայով ցատկում են մեծերն ու երեխա չունեցող կանայք, հետո բոլորը միասին` միմյանց ձեռք բռնած, շուրջպար են բռնում կրակի շուրջ։

«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում