Զինված ադրբեջանցիները Խնձորեսկում հովվից խլել են մեծ թվով մանր եղջերավոր անասուններ

Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղի հովիվները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Փետրվարի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Խնձորեսկ գյուղի բնակիչներից մեկն իր մանր եղջերավոր անասուններին արածացնելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղ նրան դեմ հանդիման են դուրս եկել զինված ադրբեջանցիները։ Տեղեկությունը հայտնում է Խնձորեսկի համայնքապետարանը։

Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ

«Զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, 185 գլուխ ունեցող հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են»,- գրված է համայնքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղի հովիվները, իսկ մեկ ժամ անց,  բանակցությունների արդյունքում, գյուղացուն են վերադարձվել 173-1 գլուխ ոչխար:

Հիշեցնենք՝ պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Շուռնուխում նոր թաղամասի կառուցումն արդեն սկսվել է. տեսանյութ

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։