Ազատության հրապարակի հավաքի ամենավառ կադրերը՝ լուսանկարներով

Sputnik

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում զրույց-հանդիպման էր հրավիրել հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց։

Որ թշնամին իմանա` մեր ժողովուրդը կանգնած է. ընդդիմությունն ավտոերթով կգնա Սյունիք

Վազգեն Մանուկյանը մեկնաբանելով օրերս հրապարակված գաղտնի փաստաթուղթը՝ նշեց, որ եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատերազմը դադարել է, ապա Սյունիքին վերաբերող գաղտնի հուշագրով Ադրբեջանը շարունակում է գրավել Հայաստանը։

Նախկին վարչապետի համոզմամբ` այս ամենը վկայում է, որ գաղտնի փաստաթուղթը միակը չէ ու բացի դրա 6 կետերից՝ կան էլի պայմանավորվածություններ։

Մանուկյանն իր ելույթում նաև նշեց, որ եթե նման փաստաթուղթ բացահայտվեր տարիներ առաջ, ժողովուրդը դուրս կգար փողոց։ Բայց այսօր ժողովուրդն այնքան կոտրված է, որ այլևս ոչ մի բանի չի հավատում։

«Զարթնեք, մեր հայրենիքը մեր աչքի առջև կործանում են մինչև վերջ»,– սթափության կոչ արեց Մանուկյանը։

Հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

Ազատության հրապարակի ուշագրավ կադրերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Ալիևը «տալաշ–տալաշ» վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա. Բագրատյան

1 / 9
Հավաք-հանդիպում՝ Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
2 / 9
Վազգեն Մանուկյանը ելույթ է ունենում Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
3 / 9
Հավաք-հանդիպում՝ Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
4 / 9
Հավաք-հանդիպում՝ Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
5 / 9
Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
6 / 9
Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
7 / 9
Հավաք-հանդիպում՝ Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
8 / 9
Հավաք-հանդիպում՝ Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021
9 / 9
Հավաք-հանդիպում՝ Երևանի Ազատության հրապարակում. 12 փետրվարի, 2021