Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը

Սա Օսմանյան քաղաքականության կամ պանթուրքիզմի քաղաքականության շարունակությունն է, որի մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքը ներկայացրել է, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թվականը: Կանխատեսումն արել է ամերիկյան «Stratfor» ընկերությունը։

Այդ գոտում պետք է հայտնվեն նաև Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանի հարավային շրջանները (ներառյալ Կովկասը), Ղազախստանի և Ուզբեկստանի որոշ տարածքներ, Հունաստանի, Դոնբասի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավթային» պետությունները, Եգիպտոսն ու Լիբիան։ Այս մասին գրում է «Военный обозреватель» Telegram–ալիքը։

Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխուժելու ծրագիր:

Իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի մասին։

Հայաստանը որևէ կերպ չի վերանայել Թուրքիայի վերաբերյալ իր գնահատականը. Նաղդալյանի արձագանքը

Փորձագետները դա համարում են Թուրքիայի կողմից Օսմանյան քաղաքականության կամ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։

Վտանգավոր մոլորությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ. նախարարը մոռացե՞լ է Թուրքիայի պահանջները