Թուրք ոստիկանները Կարսում ձերբակալել են քրդամետ կուսակցության ղեկավարներին

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իրավապահ մարմիններն այսօր օպերացիա են իրականացրել Կարսում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նահանգային կառույցի ղեկավարության դեմ: Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը։

Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են HDP–ի նահանգային կառույցի համանախագահ Սևդա Դուբաշըի և կառույցի ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնող Զեքի Շուրըի տուն ու ձերբակալել նրանց։

Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու համար. ԱԳ նախարար

Ձերբակալելու պատճառը չի նշվում, ամենայն հավանականությամբ նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության անդամ լինելու կամ դրա օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։

Վտանգավոր մոլորությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ. նախարարը մոռացե՞լ է Թուրքիայի պահանջները