Քաղաքապետարանն ու նախարարությունը կվերականգնեն Երևանում պղծված հուշարձանի նախնական տեսքը

ԿԳՄՍ նախարարությունը նաև կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ այս միջադեպի հետ ապված ցանկացած անհարկի շահարկումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոստանում է վերականգնել Հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանի նախնական տեսքը։

Դատապարտելի արարք է. Հայկ Մարությանը` հուշարձանը պղծելու մասին

Նախարարությունը հայտարարություն է տարծել, որում նշում է, որ դատապարտում է հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: «Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ»,– ասված է հայտարարության մեջ։

Քաղաքապետարանն ու նախարարությունը կվերականգնեն Երևանում պղծված հուշարձանի նախնական տեսքը

ԿԳՄՍ նախարարությունը նաև կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ այս միջադեպի հետ ապված ցանկացած անհարկի շահարկումներից։

Հիշեցնենք` այսօր անհայտ անձինք պղծել էին Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների տառապանքն ու  վերածնունդը։