Պայթյուն Վլադիկավկազի սուպերմարկետում. դեպքի վայրում տղամարդ է հայտնաբերվել

Տղամարդն աշխատել է այն շենքում, որն ամբողջությամբ ավերվել է պայթյունի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Վլադիկավկազի պայթյունի վայրում մեկ մարդ է հայտնաբերվել, որը չի տուժել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Հյուսիսային Օսեթիայի կառավարության ղեկավարի տեղակալ Իրբեկ Տոմաևը։

Պայթյուն և հրդեհ հայաշատ Ռոստովի շաուրմայի կրպակում. տեսանյութ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Վլադիկավկազի Գագկաևի փողոցում գտնվող սուպերմարկետում: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը ։

Տղամարդն էլ լրագրողներին ասել է, որ ինքը պահակ է, աշխատել է սուպերմարկետում։

«Գիշերն աշխատել էի, առավոտյան քնեցի, հետո արթնացա պայթյունից, մի կերպ դուրս եկա այնտեղից», - ասել է նա:

Տղամարդու խոսքով ՝ բացի իրենից, ամենայն հավանականությամբ, շենքում ոչ ոք չի եղել։

Արտակարգ պատահարի հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է։

Հիմա 120 մարդ է աշխատում դեպքի վայրում։ Գործարկվել է 25 միավոր տեխնիկա, աշխատում են նաև կինոլոգները։

Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է. տեսանյութ