ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հայաստան վերադարձած 5 գերիների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Նշենք, որ փետրվարի 9-ին Հայաստան վերադարձան ևս 5 գերիներ, որոնցից 4-ը Գյումրուց էին, մեկը` Մասիսից։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ 

«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է

Հիշեցնենք` հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: