ՌԱԴԻՈ

Լուրջ որոշումներին լուրջ են պատրաստվում. նախկին պատգամավորը` ներկա իրավիճակի մասին

Հովհաննիսյանի խոսքով` փողոցային պայքարի ելած 17-ի ձևաչափը պետք է փոխել և ավելի արդյունավետ ու օպտիմալ լուծումներ գտնել։ 
Sputnik
Լուրջ որոշումներին լուրջ են պատրաստվում. նախկին պատգամավորը` ներկա իրավիճակի մասին

Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որի բնութագրիչները շատ բարդ են, իսկ զուտ քաղաքական առումով ունենք մի իրավիճակ, որտեղ պետությունը չունի իշխանություն։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ներկայումս երկրի համար կարևորագույն խնդիրը ոչ թե իշխանություն-ընդդիմություն հակամարտության մեջ է, այլ Հայաստանում նոր լեգիտիմ իշխանություն ձևավորելու, որն ի վերջո կլինի գործունյա և կաշխատի։ 

Այդ մարդկանց միանգամից թիրախավորում են. Վազգեն Մանուկյանն` իր կաբինետի անդամների մասին

«Այս իշխանությունը չի կարողանում աշխատել, ունենք մեկ հոգու իշխանություն, որը իշխանություն է միայն իր համար, և ունենք ահագնացող խնդիրների մի ծավալ, որը չենք կարողանում լուծել և չենք կարողանալու, քանի դեռ Հայաստանում ձևավորված չէ իշխանություն»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ` փողոցային պայքարի ելած 17-ի ձևաչափը պետք է փոխել և ավելի արդյունավետ ու օպտիմալ լուծումներ գտնել։ 

«Լուրջ որոշումներին լուրջ են պատրաստվում։ Մենք այսօր կանգնած ենք պետականության փլուզման առաջ և օր օրի բացվող փակագծերը, գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում են մեր պետությանը, մեր պետության սահմաններին, բերելու է լուրջ ընդվզման»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախկին պատգամավորի խոսքով` գիտակցված, մոտիվացված պայքարի արդյունքում  իշխանության ձևավորման գործընթացը կընթանա շատ արագ և սահուն։

Որ թշնամին իմանա` մեր ժողովուրդը կանգնած է. ընդդիմությունն ավտոերթով կգնա Սյունիք