Կարո Փայլանը դատական հայց է ներկայացրել ադրբեջանցի կնոջ դեմ

Կինը Թուրքիայում անցկացված հարցումների ժամանակ հայտարարել էր, որ 20 հայի գլուխ կկտրեր, եթե իրեն այդ արարքի համար չպատժեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը դատական հայց է ներկայացրել ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել էր, թե ցանկանում է 20 հայի գլուխ կտրել: Լուրը Փայլանը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Խոշտանգեք սպանելուց առաջ». Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների հայատյաց գրառումները

«Այս անձի նկատմամբ դատական հայց եմ ներկայացնում»,-գրել է Փայլանը:

Նշենք, որ ավելի վաղ համացանցում էր հայտնվել Թուրքիայում անցկացված հարցման տեսագրությունը, որտեղ «Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր արարքի համար անպատիժ կմնաք», հարցին ադրբեջանցի մի կին պատասխանել էր, որ կգլխատեր 20 հայի:

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը