Արցախի որոշ հատվածներում պայթյունի ձայներ կլսվեն

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի մատնվել պետք չէ. զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի որոշ հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում, Մարտունի քաղաքի մոտակայքում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել պայթյունի ձայներ լսելու դեպքում։

Ջրամբարի կառուցում և ոչ միայն․ Արցախում փորձում են լուծել ոռոգման խնդիրները