87 համարի ֆուտբոլիստը, կամ Ալեքսանդր Կարապետյանն արդեն «տանն» է

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսելով 20 տարեկանում` Ալեքսանդր Կարապետյանը հասցրել է խաղալ տարբեր ակումբներում և դառնալ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող։ Հայ ֆուտբոլիստը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու պատճառների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է մեր ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հայ ֆուտբոլիստն առաջին անգամն է ուժերը փորձելու Հայաստանի առաջնությունում։

«Կայացավ իմ երազանքը, ես խաղալում եմ իմ հայրենիքում»։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցն այսպես է սկսում 33-ամյա ֆուտբոլիստը` Ալեքսանդր Կարապետյանը։

87 համարի ֆուտբոլիստը, կամ Ալեքսանդր Կարապետյանն արդեն «տանն» է

Բարձրագույն խմբի առաջնությանն ընդառաջ չեմպիոնական մրցավազքի մասնակից թիմերը ձգտում են ամեն կերպ ուժեղացնել իրենց կազմերը` նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելով և ուսումնամարզական հավաքներ ու ստուգողական հանդիպումներ անցկացնելով։ Գործող չեմպիոն «Արարատ-Արմենայի» և հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի պայմանագիրն այս պահին ամենահետաքրքիրն ու կարևորն է մեր առաջնության և հավաքականի համար։ Ալեքսանդր Կարապետյանն իր խաղով կլինի հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում։

Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել

Կարապետյանը մինչև Հայաստան տեղափոխվելը հանդես էր գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ «Տամբովի» կազմում։ Պարզվում է`մեր ֆուտբոլիստի համար այնքան էլ հեշտ չի եղել այդ ակումբում խաղալը։ Պատճառները նա բացահայտում է մեզ հետ հարցազրույցում։ «Տամբովում դժվար ժամանակներ էին։ Ես երկու խնդիր ունեի։ Առաջինը` մենք աշխատավարձ չէինք ստանում և երկրորդը` իմ ընտանիքը մնացել էր Սոչիում, ես տեղափոխվել էի Սարանսկ: Շատ բարդ էր առանց իմ ընտանիքի ներկայության: Սարանսկն ու Սոչին անհամեմատելի են, դրա համար ես թողեցի իմ ընտանիքը Սոչիում»,–ասում է Կարապետյանը:

Հետո նա պատմում է, որ առաջարկներ էր ստացել նաև Ղազախստանից, բայց իր համար երազանք էր ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Հայաստանում նույնպես հանդես գալը: «Սա կարծում եմ` լավագույն ժամանակն է Հայաստան տեղափոխվելու»,- նշում է ֆուտբոլիստը։

«Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Կարապետյանը համարում է շատ լավ քայլ իր կարիերայում, քանի որ թիմը Հայաստանի առաջնության առաջատարներից է։ Բացի այդ ընտանիքն արդեն հաստատ կլինի ֆուտբոլիստի հետ՝ Երևանում։ «Իմ ընտանիքը նույնպես տեղափոխվելու է Հայաստան: Հիմա դպրոց հաճախելու շրջանն է, և նրանք ինձ կմիանան ամռանը: Իմ կինը եղել է Երևանում, նա շատ է հավանել քաղաքի հանգիստ կյանքն ու մթնոլորտը: Ես նույնպես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում։ Որպես ազգային հավաքականի խաղացող` մարդիկ ինձ ճանաչում և սիրում են», - նշում է ֆուտբոլիստը։

«Լոռին» ու «Սևանը» զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից. ՖԻՖԱ–ն է որոշել

Ալեքսանդր Կարապետյանն իր նպատակն է համարում Հայաստանի չեմպիոնի կազմում Չեմպիոնների լիգայում լավ արդյունքի հասնելը։ «Մենք ունենք մեծ նպատակ Չեմպիոնների Լիգայի կամ Եվրոպա Լիգայի խմբային փուլ հասնելու: Հուսով եմ` կօգնեմ թիմին իմ խփած գոլերով իր նպատակին հասնելու հարցում։ Եվրագավաթներում խմբային փուլ անցնելը մի բարձունք է, որը ես դեռ չեմ նվաճել: Հուսով եմ, որ մենք կարող ենք անել այն այս տարի: Շատ լավ թիմ է, հետաքրքիր ու տարբեր ազգությունների ֆուտբոլիստներով համալրված», - ասում է Կարապետյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սկանդալ է հասունանում. Տիգրան Հակոբյան

Իսկ Հայաստանի առաջնությունը ի՞նչ կտա Կարապետյանին  հավաքականում հանդես գալում հարցում։ Այս առումով  ֆուտբոլիստն ուրախ է, որ լինելու է մարզիչների աչքի առաջ։ «Երբ հանդես էի գալիս Ռուսաստանում, հավաքական հրավիրվելու ժամանակ ընդամենը մի քանի օր էի անցկացնում թիմի հետ: Իսկ հիմա ես արդեն տանն եմ, և կարիք չի լինի թռիչքների վրա ժամանակ ծախսել, ինչը մեծ առավելություն է: Երկար ճանապարհը մեծ ուժ և էներգիա է խլում: Ես հիմա այստեղ եմ, մարզիչն էլ այստեղ է և կարող է օգնել ինձ իր խորհուրդներով»։

«Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն Պողոս Գալստյանն էլ գտնում է, որ Ալեքսանդր Կարապետյանը լավ ձեռք բերում է թիմի համար և մեծ օգուտ կտա գործող չեմպիոնին։ «Կարապետյանին շատ լավ էինք ճանաչում որպես ֆուտբոլիստ, այս շրջանում էլ նրան բացահայտեցինք որպես մարդ: Նա այն ֆուտբոլիստներից է, ում դեպքում կարելի է տարիքին չնայել. միշտ մոտիվացված, միշտ ձգտում է հաղթանակի, ինչը մեզ համար շատ կարևոր հատկանիշ է: Կարևոր է նաև նշել, որ Ալեքսանդրն ունի լիդերին բնորոշ գծեր: Վստահ եմ, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստները շատ բան կսովորեն իրենից, Կարապետյանն էլ իր հերթին մեզ կօգնի է և՛ առաջնության, և՛ Եվրոպայի խաղերին», - նշեց Գալստյանը։

Ալեքսանդր Կարապետյանն արդեն «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել է երկու խաղի, որոնցից հետո էլ ստորագրել պայմանագիր Հայաստանի չեմպիոնի հետ։ Հավաքականի ֆուտբոլիստն իր նոր ակումբում կրելու է 87 համարի մարզաշապիկը, դա համապատասխանում է նրա ծննդյան թվին՝ 1987։