ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Նյարդաբան Ամինատ Դոլովան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում թվարկել է լուռ կաթվածի ախտանշանները։
«Լուռ (կամ համր) կաթված են անվանում ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումը, որը չի հանգեցնում արտահայտված կլինիկական ախտանշանների ու հաճախ ախտորոշվում է գլխուղեղի համակարգչային կամ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալներով», - պարզաբանել է Դոլովան:
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը
Բժիշկը բացատրել է, որ նման հիվանդությունը ոչ միշտ է առանց ախտանշանների անցնում։ Նյարդաբանը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին, որոնք կարող են վկայել նման վիճակի մասին:
- հանկարծակի առաջացած գլխապտույտ,
- քայլվածքի խախտման հետ կապված խնդիրներ,
- տեսողության խանգարումներ,
- շլդիկության զարգացում,
- խոսքի հստակության կորուստ,
- դեմքի ասիմետրիա,
- թմրության զգացողության, ինչպես նաև վերջույթների թուլության զգացողության առաջացում:
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Դոլովան ընդգծել է, որ այս ախտանիշների առաջացման դեպքում պետք է դիմել բժշկի, որը հետազոտությունից հետո կհաստատի կամ կհերքի ախտորոշումը:
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը