Ֆիզուլու շրջանում ևս 4 զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ժամկետային զինծառայողներին Հայաստանից Արցախ չեն ուղարկում

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:

Արցախից տարհանված անձանց խաբել են, թե տուն պետք է տան, և գումարներ են հափշտակել