Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձ. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները։
Sputnik

ԵՐԵՎԱն, 11 փետրվարի - Sputnik. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է անհետ կորածների մի խումբ հարազատների։ Տեղեկությունը հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձ. Արցախի նախագահ

Նախագահը ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները դրանց վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի մի մասը հրապարակային չէ, բայց նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու համար անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին:

Գերիների հարազատները ճանապարհներ են փակել

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։