ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից հետո հայրենիք է վերադարձել 52 447 մարդ։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իր խնդիրների կատարումը: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են ոչ միայն բնակիչների անվտանգ վերադարձը, այլև քաղաքացիական օբյեկտների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակչությանը:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 47 հա տարածք,7 կմ ճանապարհ, 33 շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 19 պայթուցիկ առարկա:
Ընդհանուր առմամբ 2020 թ. նոյեմբերի 23-ից հետո չպայթած զինամթերքից մաքրվել է 1343,3 հա տարածք, 420,8 կմ ճանապարհ, 1275 շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 268 պայթուցիկ նյութ:
Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձ. Արցախի նախագահ
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։