«Արմենիան» Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի

Կանոնավոր չվերթերը ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները Մոսկվա կարող են մեկնել միայն COVID -19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը` ֆեյսբուքյան իր էջում։

«Աերոֆլոտը» վերսկսում է Երևանի ուղղությամբ կանոնավոր չվերթերը

«Շաբաթական կիրականացվի 4 չվերթ` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Կանոնավոր չվերթները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերին և բացառապես Մոսկվա կարող են մեկնել միայն COVID -19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում»,–գրել է նա։

Խաչատրյանի խոսքով` չարթերային չվերթերի դեպքում մարտի 1- ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները։

Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ  COVID-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

«Air Arabia»-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա չվերթերը

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել COVID-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

«Ուրալյան ավիաուղիները» սկսում են ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։