Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Հասանովը հետևելու է Կարսում անցկացվող համատեղ զորավարժությունների վերջին փուլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ հետևելու է Կարսում անցկացվող համատեղ զորավարժությունների վերջին փուլին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը նշել էր, որ զորավարժությունների նպատակը համագործակցության ապահովումն է ու համատեղ գործողությունների համակարգումը, զենքերի մարտունակության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումն է։

Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները