ՌԱԴԻՈ

«Երևանում շունը հղի կնոջ էր կծել, խնդրեցինք չընդհատել հղիությունը». Աղաբեկյան

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ–ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանում թափառող շների ակտիվացման և թվաքանակի ավելացման խնդրին ու մի հետաքրքիր դրվագ պատմել։
Sputnik
«Երևանում շունը հղի կնոջ էր կծել, խնդրեցինք չընդհատել հղիությունը». Աղաբեկյան

Յուրաքանչյուր ստերջացած շուն իր ականջին ունի փակցված պիտակ, դրան համապատասխան Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում կա բացված անկետա, որում նշված է նաև, թե երբ են կենդանուն պատվաստել, անկետային փակցված է նաև հոլոգրաֆիկ նշան, որի միջոցով կարելի է համապատասխան տեղեկություն գտնել տվյալ շան մասին։ Հրաչյա Աղաբեկյանն այդ կապակցությամբ մի դեպք պատմեց Sputnik Արմենիային։

«Անցյալ տարի Հալաբյան փողոցում շները հարձակվել էին հղի կնոջ վրա ու կծել նրան։ Կինը դիմել էր բժիշկներին, նրանք ասել էին, որ հղիությունը պետք է ընդհատվի, որպեսզի կնոջը շների կատաղության դեմ սրսկեն։ Քանի որ վստահ էինք, որ այդ տարածքի գրեթե բոլոր շներին բերել ու ոչ վաղ անցյալում ստերջացրել ենք, ուստի կապվեցինք կնոջ ու նրա ամուսնու հետ` խորհուրդ տալով, որ կինը չընդհատի հղիությունը, հորդորեցինք համբերել»,– նշեց Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ–ի տնօրենը։

Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները

Աղաբեկյանի խոսքով` կենտրոնի տնօրենից մինչև շարքային աշխատակից շրջափակեցին տարածքը, երկու օր շարունակ պատվիրված վանդակ–թակարդների միջոցով տարածքի բոլոր շներին բերման ենթարկեցին։ Կինն այնքան էր վախեցել, որ նույնիսկ չէր հիշում, թե ինչ գույնի շուն էր իրեն կծել և միայն կենտրոնում ճանաչեց իրեն կծած շանը։ Ըստ Աղաբեկյանի` կենդանու ականջի պիտակի տվյալներն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ` շունը երբ է ստերջացվել ու վակցինացվել, փաստորեն նախապես ներարկում ստացած շունն անվտանգ էր եղել, ըստ այդմ էլ կնոջ հղիությունը չընդհատվեց։

Երևանում շների խումբը հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ