Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը

Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել էր Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ավելի կառավարելի և ընդունելի դառնան հանրության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ամուլսարի հանքը շահագործելու որոշում կկայացվի, եթե այն բխի ՀՀ-ի շահերից: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործման հնարավորության մասին հայտարարությունը:

«Որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հավելյալ պայմաններ, որպեսզի երկրում լինեն ներդրումներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հանքարդյունաբերությանը և կարող վերաբերել տարբեր հանքերի»,- ասաց Պապիկյանը:

Նա նաև հայտնեց, որ կառավարությունը հավելյալ ուսումնասիրություններ կանցկացնի, և եթե այն բխի ՀՀ շահերից, որոշում կընդունի նաև Ամուլսարի վերաբերյալ:

Ամուլսարի հարևանությամբ պատմական հուշարձաններ կան. հանքի շահագործումն անթույլատրելի է

Հիշեցնենք՝ փետրվարի 4-ին կառավարության նիստում Փաշինյանն անդրադարձել էր Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ավելի կառավարելի և ընդունելի դառնան հանրության համար: Փաստացի նա պատկան մարմիններին հանձնարարել էր քննարկումներ սկսել այդ ուղղությամբ։

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: 

Ամուլսարի հարցում պետություն գոյություն չունի. Ռոբերտ Քոչարյանը քննադատեց իշխանությանը

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։  Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: 

Ամուլսարը ռադիոակտի՞վ է․ պատասխանում են ոչ թե ակտիվիստները, այլ մասնագետները