Սիրուշոն կերգի Ռիբակի հետ. վերջինս հայ երգչուհուն «Եվրատեսիլի» լեգենդ է անվանել

Երգիչները մեծ անակնկալ են պատրաստում երկրպագուների համար: Ռիբակը փակագծեր է բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Երգչուհի Սիրուշոն ու նորվեգացի երգիչ և ջութակահար, «Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Մոսկվայում համատեղ երգ են պատրաստում։

Երգիչներն այդ մասին հայտնել են Instagram-ի իրենց միկրոբլոգներում։

«Շատ շուտով։ «Եվրատեսիլի» հայաստանցի լեգենդի հետ շատ գեղեցիկ ու հոգեթով բալլադ ենք թողարկելու։ Նա գեղեցիկ ձայնով տաղանդավոր աղջիկ է: Անհամբեր սպասում եմ մեր դուետը ձեզ ներկայացնելու հնարավորությանը», - գրել է Ռիբակը։

Սիրուշոն «սրտիկել» է նրա գրառումը և զուգերգի մասին անդրադարձել իր «սթորիզում»։

Սիրուշոն կերգի Ռիբակի հետ. վերջինս հայ երգչուհուն «Եվրատեսիլի» լեգենդ է անվանել

Նորվեգացի երաժշտի բաժանորդները շատ բուռն են արձագանքել. «Ի՞նչ։ Դու համագործակցում ես Սիրուշոյի հե՞տ», «Դու երբեք չես դադարում զարմացնել մեզ։ Անհամբեր սպասում ենք», «Հիանալի նորություն է»։

Լեհ երկրպագուն Սիրուշոյի անունը հայերենով դաջել է ձեռքին. երգչուհին տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք` Սիրուշոն «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրեց 2008 թվականին և իր «Քելե, քելե» երգով գրավեց 4-րդ տեղը։

«Մենք քեզ բաց թողեցինք, ների՛ր նրանց, ովքեր արժեքդ չհասկացան». Սիրուշոն գրառում է արել