ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. «Ռոսպոտրեբնադզորը» «COVID-19»-ի էքսպրես-ախտորոշման համար նոր բարձր ճշգրտությամբ թեստ է մշակել։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Ռեագենտների նոր շարքը թույլ է տալիս նվազեցնել ամպլիֆիկացիայի ժամանակը (ԴՆԹ-ի պատճենների ավելացման – խմբ․) հինգ կամ ավելի անգամ, իսկ ընդհանուր փորձարկման ժամանակը նվազեցնում է երեք-չորս անգամ (չորս-հինգի փոխարեն ժամ-մեկուկես ժամ – խմբ․),- նշված է հաղորդագրության մեջ։
Թեստը հիմնված է հանգույցի իզոթերմիկ ամպլիֆիկացիայի (LAMP) տեխնոլոգիայի վրա. նուկլեյնաթթուները բազմապատկվում են մշտական ջերմաստիճանում՝ առանց ջերմաստիճանային ցիկլերի փոփոխության:
Նշվում է, որ այս մեթոդը թույլ է տալիս սովորական թեստերի համեմատ ավելի հեշտ ու արագ բացահայտել ԴՆԹ կամ ՌՆԹ հարուցիչները կլինիկական նյութում։ Ընդ որում ՝ ընթացիկ կորուստները արդյունավետության մեջ էական չեն լինելու։
Նոր տեխնոլոգիան թույլ կտա վարակակիրներին բացահայտել վաղ փուլում, օպերատիվ կերպով սահմանափակել սոցիալական շփումները և ուժեղացնել բժշկական վերահսկողությունը: Այն կարող է օգտագործվել նաև որպես հիմնական թեստ, ինչը կարևոր է վարակի շղթաներին հետևելու համար։
Կորոնավիրուսի գաղտնիքները. շատ հարցեր և ոչ մի պատասխան
Թեստը լիովին հարմարեցված է Ռուսաստանում գոյություն ունեցող լաբորատոր ախտորոշման ենթակառուցվածքի հիման վրա օգտագործման համար։ Դրա համար բոլոր բաղադրիչներն այժմ արտադրվում են տեղական «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտyut:
Թեստը ստացել է «ԱմպլիՍենս SARS-CoV-2-IT» անվանումը, այն գրանցվել է փետրվարի 3-ին։