Պատգամավորները Վահան Բադասյանին ազատ արձակելու միջնորդութուն են ներկայացրել

Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ Վահան Բադասյանը մարտին պետք է ենթարկվի բարդ վիրահատության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ միջնորդութուն են ներկայացրել Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

«Ես և ԲՀԿ–ի իմ գործընկերները, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը` հայտնելով, որ այսօր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպել են Վահան Բադասյանին։

Պատգամավորները Վահան Բադասյանին ազատ արձակելու միջնորդութուն են ներկայացրել

Նրա խոսքով` Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է եւ ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ։

Զոհրաբյանը գրել է նաև, որ Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, և վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել ԱԹՍ-ներ՝ «բայրաքթարների» դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։

«Վահանը մարտին պետք է ենթարկվի ևս մեկ բարդ վիրահատության, ու նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»,–գրել է նա։

«Նրա հանդեպ շատ հարգանքով էին». Գևորգ Պետրոսյանը տեսակցել է Վահան Բադասյանին

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Եռաբլուրում Բադասյանն ասել էր, որ Փաշինյանը պետք է վերանա և հեռանա։ Հարցին՝ իսկ եթե չհեռանա՞, պատասխանել էր` ուրեմն կհեռացնենք ֆիզիկապես։ Նույն օրը նա բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն ու ձերբակալվել: Իսկ հունվարի 29-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց։