Օնիկ Գասպարյանն այցելել է 3-րդ զորամիավորում ու հրահանգներ տվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, գումարտակների հրամանատարները, զորատեսակների և ծառայությունների պետերը։

Նախարարն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին և ներկայացրել, թե ինչ է արվում

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը տվել է համապատասխան հրահանգներ հետագա ծառայության կազմակերպման և առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Օնիկ Գասպարյանն այցելել է 1-ին ու 4-րդ զորամիավորումներ և խոսել խնդիրների մասին