Ադրբեջանական տանկեր ոչնչացրած շարքային Գաբրիելյանը մեքենա է նվեր ստացել բարերարից

Սուրեն Գաբրիելյանը պատերազմի օրերին իր հաշվարկի հետ ոչնչացրել է հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանը ավտոմեքենա է նվեր ստացել արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` մեքենան նվիրել է Իսպանիայում բնակվող հայ բարերար Արման Մայիլյանը։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Շարքային Գաբրիելյանը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը