ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ առաջարկելով հանրապետության տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ի աբխազական ծառայությունը։
Գործակալությանը տված հարցազրույցում Ժողովրդական ժողովի միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան հայտարարել է.
«Նախաձեռնությունը մեր կոմիտեինն է: Քանի որ մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում, որտեղ խնդիր է լուծվում այս ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,- ասել է Լոգուան։
Ըստ պատգամավորի՝ Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել խոշոր տարածաշրջանային նախագծերին, և ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային կապի վերաբացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է մի կողմ քաշված մնա:
Փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել հանձնաժողովի ընդլայնված լսումներ՝ քննարկելու այն տարբերակները, որոնք պետք է կիրառվեն այս հարցում հաջողության հասնելու համար:
Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը