Զինվորների աճյունների որոնման աշխատանքները կրկին դադարեցվել են

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ որոնողական աշխատանքների դադարեցման պատճառը ադրբեջանական բանակում իրականացվող հերթափոխն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:

«Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը»,– նշված է հաղորդագրության մեջ: 

Փետրվարի 8-ի դրությամբ` որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 367 զինվորի աճյուն է հայտնաբերվել։

Հայկական կողմից ևս նման դեպք է եղել. ԱԱԾ–ն` ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողների մասին