Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը

Իրավապահները հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիքը։ Պարզվել է, որ կնոջը սպանել է նույն թաղամասի բնակիչներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 84-ամյա Լյուսյա Մկրտչյանին սպանելու կասկածանքով որոնվող տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երեխային ծեծել են ու դեղ խմեցրել. սարսափելի դեպք Արարատի մարզում

Ըստ կայքի` կասկածյալը նույն թաղամասի բնակիչ, 44-ամյա Սարգիս Մուրադյանն է, որը Շենգավիթի Ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի Քննչական բաժին։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։

Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և Մուրադյանը ձերբակալվել է։

Քննիչի որոշմամբ` նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական։

Մարմնի վրա հայտնաբերվել է դանակի երեք հարված։

Հիշեցնենք` Լյուսյա Մկրտչյանի դիակը հայտնաբերվել է երեկ` փետրվարի 8-ին։

Սպանություն Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի