Երևանում բերման են ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին. տեսանյութ

Մայրաքաղաքում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ հերթական ակցիան է կազմակերպվել, որի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

«Ժամը 9-ի դրությամբ էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը։ Ցավոք, ի վնաս պետականությանը, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է ծառայել, որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր»,– գրված է միության տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի իր միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։