Ռուսաստանի դեսպանատունը վերսկսում է վիզաների տրամադրումը

Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև մանրամասնել է, թե ովքեր կարող են դիմել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն՝ վիզա ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և վիզաների տրամադրումը։ Տեղեկությունը նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։ Նշված աշխատանքները վերսկսվում են փետրվարի 10-ից։

Ստիպված են եղել քնել նստարանին․ Ռուսաստանից արտաքսված հայերը դեռ «Զվարթնոցում» են

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը նաև մանրամասնում է, թե ովքեր կարող են դիմել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն՝ վիզա ստանալու համար։

 1. ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն սահմանված նմուշի Ռուսաստանի Դաշնություն մուտքի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձևակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզվի կրողի կարգավիճակը:

 2. Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։

Նշենք, որ դեսպանությունը դեռ նախորդ տարի ժամանակավորապես դադարեցրել էր հյուպատոսական բաժնում փաստաթղթերի ընդունումն ու վիզաների տրամադրումը՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։