ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը խոշոր նախագծեր են քննարկել

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարների գլխավորությամբ քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում են անցկացրել Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումներն ու հետագա քայլերը»,- Facebook—ի իր էջում գրել է Գևորգյանը:

Թե կոնկրետ ինչ նախագծերի շուրջ է եղել քննարկումը, վարչապետի մամուլի քարտուղարը չի մանրամասնում:

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանին

Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել