ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանին

Արցախի նախագահն ու ՀՀ դատախազը մի շարք կարևոր հարցեր են քննարկել։ Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որն Արցախ է մեկնել աշխատանքային այցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավապահ մարմինների գործառույթների իրականացման ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր:

Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները:

Ինչպես կարող են օտարերկրացիները մուտք գործել Արցախ. նոր ընթացակարգ է գործում

Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև ԱՀ-ում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին:

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին