Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան

Ոլորտի «մաքուր» աշխատավարձերը 2019թ-ի 543 982 դրամի փոխարեն 2020թ-ին գերազանցել են 580 000 դրամը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. 2020թ-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գրանցվել է երկնիշ աճ: Այս մասին այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում ասաց նախարար Հակոբ Արշակյանը:

Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ

«Ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6%-ով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ: Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է շուրջ 22%-ով՝ կազմելով 17 747-ի»,- ասաց Արշակյանը շեշտելով, որ ներկայացված ցուցանիշներում ներառված չեն ՀՀ կապի օպերատորների ցուցանիշները:

Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են

Հայկական ստարտափներով ընկերությունները, որոնք հիմնադրվել ու գործում են ՀՀ-ում, նախարարի խոսքով, 2020թ-ին 50 մլն դոլարի ներդրումներ են գրավել արտասահմանից:

Ոլորտի ընկերությունների վճարած հարկերն 2020 թ-ին աճել են 14 տոկոսով՝ հասնելով 41 մլրդ դրամի:

«Մաքուր աշխատավարձը՝ հարկերը վճարելուց հետո, 2019թ-ի 543 982 դրամի փոխարեն 2020թ-ին գերազանցել է 580 000 դրամը»- ասաց նախարարը։

Նա դպրոցականներին հորդորեց դպրոցում լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան և ընտրել ինժեներական մասնագիտություններ:

Ոչ ոք չի ասում` հարուստ եմ, իմ կույրաղիքը հանեք, կամ ում համար են անվճար ուսուցման տեղերը