Բրյուսելը Եվրամիությունում «Սպուտնիկ V»-ն գրանցելու հայտ է ստացել

Եվրամիության շուկայում գրանցվել է կորոնավիրուսի դեմ հինգ պատվաստանյութ. European Medicines Agenci-ն դիտարկում է «Սպուտնիկ V»-ն գրանցելու հայտը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Բրյուսելում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ)  կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութը Եվրամիությունում գրանցելու հայտ են ստացել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ

«Հիմնադրամն ունի ЕМА -ի (European Medicines Agenci) պաշտոնական հաստատումն այն մասին, որ հայտն ընդունվել է։ Հայտի հաստատման արագությունը որոշում է EMA-ն», - պարզաբանել են ՌՈՒՆՀ -ում։

Պայմանական գրանցման վկայականի տրամադրման ու Եվրահանձնաժողովի կողմից հավանության արժանանալու դեպքում ռուսական պատվաստանյութը կկարողանա կենտրոնացված մատակարարվել ԵՄ: Եվրամիությունը դեռ նախքան առաջին հավանության արժանացած պատվաստանյութերի հայտնվելը որոշում է կայացրել դրանց կենտրոնացված գնումների մասին։ Ընդհանուր առմամբ պայմանագրեր են կնքվել վեց արտադրողների հետ։

Այժմ Եվրամիության շուկայում լիազորված են Pfizer/BioNTech (մինչև 600 մլն դեղաչափ գնելու համար), Moderna (160 մլն դեղաչափ) և AstraZeneca (մինչև 400 մլն դեղաչափ) ընկերությունների պատվաստանյութերը: Բացի այդ, ԵՀ-ն պայմանագրեր է կնքել ԵՄ-ին Johnson&Johnson, Sanofi-GSK, CureVac պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ, սակայն դրանք դեռ հայտ չեն ներկայացրել (մոտ ժամանակներս դա կարող է անել J&J-ը):

Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է «Սպուտնիկ V»–ի առավելությունը

Այսպիսով, ԵՄ երկրները կկարողանան ստանալ ավելի քան 2,3 միլիարդ չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութ։ Մինչև ամռան վերջը եվրոպացիների մոտ 70%-ին պատվաստելու ծրագիր կա։ Սակայն վերջին շաբաթների ընթացքում ԵՄ-ն խնդիրներ է ունեցել Pfizer/BioNTech-ի եւ AstraZeneca-ի դեղերի մատակարարման հետ: Ուշացումները կարող են խափանել պատվաստումների հետ կապված Բրյուսելի հավակնոտ ծրագրերը։