Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը վայր է դրել լիազորությունները

Ավագանու նիստի օրակարգում 17 հարց է ներառված, սակայն դրանցից մի քանիսը քաղաքապետարանը մտադիր է քննարկել արտահերթ նիստի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել քարտուղարի լիազորությունները։ Ավագանու այսօրվա նիստի ընթացքում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ խմբակցության նոր քարտուղար է նշանակվել Արմեն Գալջյանը։

Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել. վճարումը` միայն 100 դրամանոցով

Ավագանու նիստի օրակարգում 17 հարց է ներառված, սակայն դրանցից մի քանիսը, մասնավորապես՝ ֆինանսական հարցերը, քաղաքապետարանը մտադիր է քննարկել արտահերթ նիստի ընթացքում, որը կկայանա այս ուրբաթ։

«Ոչ մի արտառոց գործընթաց չկա». Հայկ Մարությանի խոսնակը` ստուգումների մասին