ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ է գումարվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նիստում քննարկվել են հետպատերազմյան իրողությունները՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ:
Զեկուցումներով հանդես են եկել անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Ցնդաբանություններ են․ Արցախի նախագահը՝ Կարմիր շուկան ու Ստեփանակերտը «հանձնելու» մասին
Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի և առաջարկություններով կդիմի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին:
Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի՝ ըստ նախօրոք հայտնի օրակարգի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ ըստ անհրաժեշտության:
Հարությունյանի նախագահությունը «Անկախ Արցախ» ֆարսի վերջին գործողությունն է. Ղարաբեկյան