Անհանգստանալ պետք չէ․ Գետարգելում և Բալահովիտում կփորձարկվեն էլեկտրաշչակները

Նախարարությունը հայցում է բնակիչների ներողամտությունն ու խնդրում չանհանգստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Օդային տագնապի ազդանշան կլսվի Կոտայքի մարզի Գետարգել և Բալահովիտ համայնքներում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վաղը համայնքներում կփորձարկվի էլեկտրաշչակը։

1303 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում

«Փետրվարի 10-ին՝ ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել և Բալահովիտ համայնքներում էլեկտրաշչակ է փորձարկվելու»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայցում է բնակիչների ներողամտությունն ու խնդրում չանհանգստանալ: