ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ փոխգնդապետ Քյամիլ Դունիևը Մատաղիսում պայթել է ականի վրա (ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղ, որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ – խմբ.):
Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանի Telegram – ալիքը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Տեղեկացվում է նաև, որ ականի պայթյունի հետևանքով ևս 3 զինծառայող է վիրավորվել: Նրանք են`Ահմեդզադե Հասան Ալիկ օղլին, Էլշադ Լաթիֆ օղլին, Ագաեւ Մագերամ Օկտայ օղլին։
Առաջին բուժօգնություն ստանալուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին էլ էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա (Ֆիզուլի) շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա։ Ադրբեջանի մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։