Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են

Պաշտպանի կարծիքով՝ այս մանիպուլյատիվ հնարքներով հրահրվում է նոր թշնամանք և հայատյացության նոր ալիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ։ Պաշտպանի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում ահազանգում է, որ այս գործընթացում ներգրավված են նաև պատգամավորներ:

«Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ։ Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ»,- նշված է պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են

 Հայաստանի ՄԻՊ-ի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, ենթարկվում մանիպուլյատիվ շահարկումների: Մասնավորապես, խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին:

Պաշտպանի գրասենյակը մի քանի օրինակ է մեջբերում, որոնցում ակնհայտորեն Արման Թաթոյանի հայտարարությունների բովանդակությունը կեղծված է։

«Խոշտանգեք սպանելուց առաջ». Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների հայատյաց գրառումները

Օրինակ, երբ ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների, պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին ՄԻՊ-ը խոսում է Սյունիքում ադրբեջանական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին, ադրբեջանական ԶԼՄ-ներում դա ներկայացվում է որպես «հիստերիա՝ այսպես կոչված Սյունիքում» (այսպես են ձևակերպում ադրբեջանցիները):

Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են

«Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են՝ որպես «սկանդալի հարուցում» ու «Հայկական ռևանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար ու դարձյալ սպառնալով պատերազմի այսպես կոչված «երկաթե բռունցքով»»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որոնցով կեղծվում են պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում նոր թշնամանք ու հայատյացություն: Պաշտպանն ահազանգում է, որ այս գործելակերպը հղի է մարդու իրավունքների նոր խախտումներով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա. Թաթոյանի հայտարարությունները կեղծվում են