«Air Arabia»-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա չվերթերը

Շաբաթական 2 անգամ հնարավորության կա Երևանից ուղիղ թռիչքով հասնել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Air Arabia» ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Ուրալյան ավիաուղիները» սկսում են ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են դիմել ավիաընկերությանը:

Մոսկվա–Երևան ուղղությամբ շաբաթական 4 չվերթ կիրականացվի